Մատչելիության հղումներ

Ստեղծվում է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախումբ


Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել են Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը:

Որոշման համաձայն՝ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, որի անդամներն են Կառավարության անդամները՝ բացառությամբ վարչապետի և փոխվարչապետերի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Պետեկամուտների կոմիտեի նախագահը, ԱԺ Արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, Պետական վերահսկողական ծառայության պետը, Կենտրոնական բանկի նախագահը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչը (հանձնախմբի քարտուղար)։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել ԱԽ հավանությանը՝ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար, ասված է Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG