Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ՝ բանկոմատից 18 մլն դրամ գողանալու դեպքի առթիվ. Քննչական կոմիտե


ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից 18 միլիոն դրամ գողանալու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, այն է՝ պայթեցնելու եղանակով, բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17 միլիոն 974 հազար դրամ:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդարության հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG