Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում վերելակի ընկնելու հետևանքով երկրորդ վիրավորված Արայիկ Մարտիրոսյանը հուլիսի 28-ին մահացել է, այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը։
Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Հուլիսի 27-ին ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.00-ին, Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ, վերելակի պարանը կտրվել է, և սրահում գտնվող 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Նույն օրը ժամը 22.30-ին Էդմոնդ Թադևոսյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել էր: