Մատչելիության հղումներ

Երևանում կառուցվող շինության ամբարձիչը պոկվել և ընկել է. մի մարդ մահացել է, մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է


ՀՀ ԱԻՆ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԻՆ շենքը Երևանում, արխիվ

Երևանում կառուցվող շինության ամբարձիչը պոկվել և ընկել է, մի մարդ մահացել է, մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ այսօր ժամը 18:30 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 78/15 շենքի մոտակայքում կառուցվող երկհարկանի ռեստորանային համալիրի բեռների տեղափոխման համար նախատեսված ամբարձիչը պոկվել է և ընկել (մոտ 12 մ), դրանում եղել են քաղաքացիներ Ա.Մ.-ն (ծնված 1960թ.) և Է.Թ.-ն (ծնված 1974թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներից մեկը հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փրկարարները մյուս տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Ժամը 23:00-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Է.Թ.-ն մահացել է:

Ստորև՝ Արտակարգ իրավիճակների նախարարության տեսանյութը.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG