Մատչելիության հղումներ

Երեկ Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է․ ՀՀ ՊՆ խոսնակ


ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում, Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, զինծառայողը նախօրեին վիրավորվել է հակառակորդի կրակից՝ Տավուշի սահմանագոտում:

Հուլիսի 27-ին և 28-ին Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների հետևանքով զոհվել է Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը, ևս երկու զինծառայող վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG