Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող


ՀՀ ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, այսօր ժամը 11.00-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:

«Ազատության» հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում, բարեբախտաբար»։

«Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը», - ասված է ՊՆ պաշտոնական կայքէջի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG