Մատչելիության հղումներ

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար. ԱԻՆ


Շինարարական աշխատանքները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, արխիվ
Շինարարական աշխատանքները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։

Ըստ նույն աղբյուրի՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG