Մատչելիության հղումներ

ՊԵԿ․ Մինչև դեկտեմբերի 31-ը ներմուծվող ավտոմեքենաների համար մաքսավճարները չեն փոփոխվի


Հայաստան ներմուծված ավտոմեքենաներ մաքսատանը, արխիվ
Հայաստան ներմուծված ավտոմեքենաներ մաքսատանը, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հերքելով վերջերս հանրության շրջանում տարածված լուրերը, թե սեպտեմբերի 1-ից ներմուծվող ավտոմեքենաների համար մաքսավճարների մասով տեղի է ունենալու թանկացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG