Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել


Ուկրաինա - Ձերբակալված նավը Իզմայիլի նավահանգստում, 25-ը հուլիսի, 2019թ․
Ուկրաինա - Ձերբակալված նավը Իզմայիլի նավահանգստում, 25-ը հուլիսի, 2019թ․

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել, որը Կերչի նեղուցում էր հայտնվել անցյալ տարի նոյեմբերին ռուսաստանյան սահմանապահների կողմից ուկրաինական երեք ռազմավանավերի կալանման ժամանակ: Այս մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունում:

NEYMA նավթակիրը, ըստ պաշտոնական աղբյուրի, փորձել է մուտք գործել Իզմայիլի նավահանգիստ NIKA SPIRIT անվամբ: Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական դատախազության տվյալներով՝ տանկերն անվանափոխել են «ապօրինի, ագրեսիվ գործողություններին մասնակցությունը թաքցնելու նպատակով»: Նավթակիրը հնարավոր է եղել բացահայտել միջազգային տեղեկատվական համակարգի օգնությամբ:

Ուկրաինական պաշտոնական մարմինները նավը կալանելու միջնորդություն են նախապատրաստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG