Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարը Դոմինիկ Ռաաբն է


Դոմինիկ Ռաաբ, արխիվ
Դոմինիկ Ռաաբ, արխիվ

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը, նախօրեին ստանձնելով պաշտոնեական լիազորությունները, երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավար է նշանակել Դոմինիկ Ռաաբին:

Ծագումով հրեա դիվանագետը ուսում է ստացել Քեմբրիջում և Օքսֆորդում, մինչ քաղաքական կարիերան աշխատել է Հաագայի դատարանում: Նա մասնավորապես ղեկավարել է պատերազմական հանցագործների՝ այդ թվում Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի հանցագործությունները հետաքննող խումբը:

Պահպանողական կուսակցության առաջատար անդամներից համարվող Ռաաբը վերջին տարիներին զբաղվել է օրենսդրական գործունեությամբ, բրիտանական խորհրդարանում նա է նախաձեռնել «Մագնիտսկու ակտը». փաստաթղթում տեղ են գտել ռուսաստանցի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանն առնչություն ունեցող ռուսաստանցի պաշտոնյաների անուններ, որոնց մուտքը Մեծ Բրիտանիա արգելվում է:

Սա 45-ամյա Դոմինիկ Ռաաբի երկրորդ նախարարական պաշտոնն է վերջին երկու տարվա ընթացքում՝ անցյալ տարի հուլիսից մինչև նոյեմբեր նա զբաղեցնում էր Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու հարցով նախարարի պաշտոնը, որը, սակայն, լքել է «Բրեքզիթի» պայմանների շուրջ տարաձայնությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG