Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:

Նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ:

Ինչպես նաև նախատեսվում է նախագահի այցը Փարիզի հարավարևմտյան արվարձան հանդիսացող Սևր, որտեղ Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG