Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ըստ Հայաստանի վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում»:

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրների միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով կարևոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու համար՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների: Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով նոր շունչ ու որակ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին», - նշված է վարչապետի շնորհավորական հաղորդագրությունում։

Նախօրեին Բորիս Ջոնսոնին շնորհավորել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG