Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ


Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

«Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր որակի համագործակցություն ծավալելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով կնպաստենք հայ-բրիտանական բազմոլորտ փոխգործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահի ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG