Մատչելիության հղումներ

Երևանում անշարժ գույքի գները 2019-ի երկրորդ կիսամյակում աճել են 4,6 տոկոսով․ կադաստր


Նորակառույց Երևանում, արխիվ
Նորակառույց Երևանում, արխիվ

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 84 հազար 441 գործարք՝ 2018 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ 2,3 տոկոսով պակաս, իսկ առաջին կիսամյակի համեմատ՝ 11,1 տոկոսով ավելի:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Երևանում այս տարվա առաջին կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018-ի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 4,6 տոկոսով, իսկ առաջին կիսամյակի համեմատ՝ 9,5 տոկոսով:

Մարզերի քաղաքներում 2019-ի առաջին կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները անցած տարվա երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 1,9 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG