Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետը և նախագահը Եգիպտոսի նախագահին շնորհավորել են երկրի ազգային տոնի կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը ուղերձում, մասնավորապես նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Անգնահատելի են Եգիպտոսի ծանրակշիռ դերն ու մեծ ներդրումը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում: Արժևորելով մեր երկրների միջև ամուր բարեկամությունը՝ լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կընդլայնենք հայ-եգիպտական օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը, Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է առողջություն և երջանկություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Արմեն Սարգսյանի շնորհավորական հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը միջպետական բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու լավագույն հիմքն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG