Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Իդլիբում խաղաղ բնակիչների չի թիրախավորել


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է իրավապաշտպանների տարածած տեղեկությունները, որոնց համաձայն սիրիացի ապստամբների ձեռքում գտնվող Իդլիբի գավառի Մաարատ-ալ-Նուման քաղաքին հասցված օդային հարվածների հետևանքով առնվազն 23 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա:

Նման տեղեկություններ էր տարածել Լոնդոնում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը»` հավելելով, որ օդային հարվածների հետևանքով մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ վիրավորվել է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, հարվածների հիմնական թիրախներից մեկը եղել է քաղաքային շուկան:

«Դրանք կեղծ լուրեր են: Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայի Արաբական Հանրապետության տվյալ հատվածում որևէ մարտական առաջադրանք չեն կատարել», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG