Մատչելիության հղումներ

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում․ այրվել է 1.5 հա բուսածածկույթ


Արտապատկերում ԱԻՆ-ի տեսանյութից
Արտապատկերում ԱԻՆ-ի տեսանյութից

Երեկ ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության (#}) հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, մարվել՝ 01:25-ին:

Այրվել է 1.5 հա բուսածածկույթ:

Ստորև՝ ԱԻՆ-ի տեսանյութը․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG