Մատչելիության հղումներ

Մոսկվայում ՀՀ դեսպանություն․ Boeing-ից տարհանված ուղևորներից երկուսը մնում են Խիմկիի հիվանդանոցում


Ռուսաստան - Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի մուտքի մոտ, արխիվ
Ռուսաստան - Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի մուտքի մոտ, արխիվ

Ռուսաստանի մայրաքաղաքի «Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։

Քաղաքացիները՝ ծնված 1965 և 1974 թվականներին, գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակած հաղորդագրությունում նշում է, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, իր հերթին, հաղորդում է, որ Խիմկիի հիվանդանոցում գտնվող երկու անձանցից մեկն արդեն դուրս է գրվել:

Այս գիշեր՝ կեսգիշերն անց, «Շերեմետևո» օդանավակայանում Boeing737-ում ստեղծված արտակարգ իրավիճակի ժամանակ 8 ուղևորներ վնասվածքներ էին ստացել օդանավը լքելիս:

NordWind ավիաընկերության հայտարարության համաձայն՝ դեպի Երևան թռիչքին նախապատրաստվելիս ինքնաթիռի ներսում տարօրինակ հոտ է տարածվել: Օդանավի անձնակազմը այդ մասին տեղեկացրել է օդանավակայանի պաշտոնյաներին, և օդաչուն ինքնաթիռը դուրս է բերել թռիչքուղուց, անջատել շարժիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG