Մատչելիության հղումներ

«Շերեմետևո»-ում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան թռչող Boeing-ում․ 8 մարդ վնասվածքներ է ստացել


Շտապ բուժօգնության ավտոմեքենաներ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, արխիվ

Այս գիշեր՝ կեսգիշերն անց, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Boeing 737-ում ստեղծված արտակարգ իրավիճակի ժամանակ 8 ուղևորներ վնասվածքներ են ստացել օդանավը լքելիս:

NordWind ավիաընկերության հայտարարության համաձայն՝ դեպի Երևան թռիչքին նախապատրաստվելիս ինքնաթիռի ներսում տարօրինակ հոտ է տարածվել: Օդանավի անձնակազմը այդ մասին տեղեկացրել է օդանավակայանի պաշտոնյաներին, և օդաչուն ինքնաթիռը դուրս է բերել թռիչքուղուց, անջատել շարժիչները։ Ինքնաթիռում հրդեհ չի եղել, թեև ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ օդանավում ծուխ է եղել։

Ավիաընկերության հաղորդմամբ՝ ինքնաթիռում եղել է 173 ուղևոր, որոնցից 11-ը՝ երեխաներ, և անձնակազմի 6 անդամները: Ուղևորներից մեկը հոսպիտալացվել է, «Ինտերֆաքս»-ին փոխանցել է «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի պատասխանատուն։

Փրկարար ծառայությունները ուղևորների այլ թիվ են հրապարակել՝ 187։

Միջադեպից հետո այն ուղևորներին, որոնք ցանկացել են թռչել, այլ ինքնաթիռ է տրամադրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG