2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46 հազար 798 գործարք. ցուցանիշը տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 24,3, իսկ 2018-ի երկրորդ եռամսյակի համեմատ` 17,3 տոկոսով, հաղորդում են Անշարժ գույքի կադաստի կոմիտեից:
Ըստ նույն աղբյուրի՝ Երևանում 2019-ի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները առաջին եռամսյակի համեմատ աճել են 3,2, իսկ անցած տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝ 9,8 տոկոսով:
Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները առաջին եռամսյակի համեմատ աճել են 1,6 տոկոսով, ասված է հաղորդագրությունում: