Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանելով ներգրավվում է «տնտեսական ահաբեկչության» մեջ և կարծես «ինքն իր ոտքին է կրակել» Թեհրանի հետ միջուկային պայմանագրից դուրս գալով։
Երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ Զարիֆը պնդել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած միակողմանի պատժամիջոցները ուղղակիորեն թիրախավորում են անմեղ քաղաքացիներին` անօրինական քաղաքական նպատակների հասնելու համար:
Զարիֆը նաև Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել է, որ լարվածությունը մեղմացնելու պատասխանատվությունը Թրամփի վրա է, և բացառել է նոր բանակցությունները 2015 թվականի համաձայնագրի շուրջ․ - «Մենք միևնույն նժույգը երկու անգամ չենք գնում»:
Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային պայմանագրից անցած տարի դուրս գալուց հետո ԱՄՆ-ը լայնածավալ պատժամիջոցներ է կիրառում՝ նպատակ ունենալով զրոյացնել իրանական նավթի արտահանումը, ինչը ծանր հետևանքներ է թողնում Իրանի տնտեսության վրա։