Մատչելիության հղումներ

Անկարան դատապարտում է Թուրքիան F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելու Վաշինգտոնի որոշումը


F-35 կործանիչ, արխիվ

Պաշտոնական Անկարան դատապարտել և անարդար է որակել Թուրքիան F-35 կործանիչների ծրագրից դուրս թողնելու Վաշինգտոնի որոշումը, որի պատճառը Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերումն է:

Թուրքիայի արտգործնախարարությունն իր հայտարարությունում այդ որոշումը որակել է «միակողմանի, որը չի համապատասխանում դաշինքի ոգուն և չունի որևէ օրինական պատտճառ»։

Հայտարարությամբ Թուրքիան նաև ԱՄՆ-ին կոչ է անում «այդ սխալը ուղղել»՝ նշելով, որ հակառակ պարագայում անուղղելի վնաս կհացվի դաշնակցային հարաբերություններին։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերումն անհնար է դարձնում այդ երկրի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG