Մատչելիության հղումներ

50 տարի առաջ ամերիկացի աստղագնացները ոտք դրեցին Լուսնի վրա


«Ապոլոն 11»-ից Էդվին «Բազ» Օլդրինը Լուսնի վրա, 20-ը հուլիսի, 1969թ․

Վաշինգտոնի կոթողը, որը Ամերիկայի մայրաքաղաքում վեր խոյացող սպիտակ սյուն է, լուսային էֆեկտներով ձևավորվել է «Ապոլոն 11» տիեզերանավի տեսքով՝ ի պատիվ լուսնային թռիչքի 50-ամյակի:

Կես դար առաջ առաջ հուլիսի 16-ին մեկնարկեց «Ապոլոն 11»-ի թռիչքը դեպի Լուսին, իսկ չորս օր անց՝ հուլիսի 20-ին, մարդկության առաջին քայլերը Լուսնի վրա արեցին Նիլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինը: «Սա փոքր քայլ է մարդու համար, բայց վիթխարի թռիչք ամբողջ մարդկության համար», - ասել էր Նիլ Արմսթրոնգը՝ առաջին քայլն անելով Լուսնի վրա:

ԱՄՆ Տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ NASA-ն պլանավորում է լուսնային առաքելությունը կրկնել 2024 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG