Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ի կործանման 5-րդ տարին


Ուկրաինա - Կործանված օդանավի բեկորները, Գրաբովո, Դոնեցկի տարածաշրջան, 22-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - Կործանված օդանավի բեկորները, Գրաբովո, Դոնեցկի տարածաշրջան, 22-ը հուլիսի, 2014թ․

Այսօր լրանում է Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթի «Բոինգ» օդանավի կործանման 5-րդ տարին:

Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող «Բոինգ»-ը 2014 թվականի հուլիսի 17-ին խոցվել է «Բուկ» հրթիռային համակարգով, զոհվել են օդանավում գտնվող բոլոր 298 անձինք, այդ թվում՝ ութ տասնյակ երեխաներ։

Այսօր զոհվածների հիշատակի արարողություններ են նախատեսված մի շարք երկրներում: Նիդերլանդներում, որն այդ աղետի հետևանքով կորցրեց 193 քաղաքացի, արարողություններն սկսվել են նախօրեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG