Մատչելիության հղումներ

Քոչարյանի գործով վճռաբեկ բողոքների զեկուցող դատավոր է նշանակվել Սամվել Օհանյանը


Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբի կողմից վճռաբեկ բողոքների զեկուցող դատավոր է նշանակվել Սամվել Օհանյանը։

«Ազատության» հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ խոսքը կալանքի դեմ բերված վճռաբեկ բողոքների մասին է։ Խուդոյանը նաև նշեց, որ սա դեռ չի նշանակում, որ կալանքին առնչվող վերաքննիչի որոշման դեմ բողոքները վճռաբեկը վարույթ է ընդունել։

Հուլիսի 11-ին պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Քոչարյանի փաստաբանական թիմը այսօր վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու որոշման բեկանման դեմ։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Դատարանը բեկանել է նաև գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG