Մատչելիության հղումներ

Հովտային և նախալեռնային շրջաններում՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ԱԻՆ


Առաջիկա հինգ օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, զգուշացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-19-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG