Մատչելիության հղումներ

Իրաքի Հայոց թեմի հոգևոր սպասավորը կարգալույծ է հռչակվել


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի Հայոց թեմի հոգևոր սպասավոր Նարեկ ավագ քահանա Իշխանյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ տնօրինության համար հիմք է ծառայել Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջնորդագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արմեն Իշխանյան ավազանի անունով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG