Մատչելիության հղումներ

Հայաստանի փոխվարչապետը հուլիսի 15-20-ը աշխատանքային այց կկատարի ԱՄՆ


Փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Հուլիսի 15-20-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում։

Նյու Յորքում Հայաստանի փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։

Փոխվարչապետի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ այցի շրջանակում տեղի կունենան նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նյու Յորքում և Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի և հասարակական գործիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG