Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ժոնաթան Լաքոթին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի նախօրեին այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն և հանդիպել Ժոնաթան Լաքոթի հետ:

Սարգսյանը շնորհավորել է դեսպանին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ` մաղթելով բարօրություն, երջանկություն, հաջողություն:

Տոնի առթիվ, որպես երկու երկրների միջև մշտական բարեկամության խորհրդանիշ, նախագահ Սարգսյանը դեսպան Լաքոտին է հանձնել «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի հեղինակած` «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցելու նպատակով:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին, Հանրապետության նախագահի՝ վերջերս Ֆրանսիա կատարած այցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG