Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի մահվան կապակցությամբ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել նախագահ Մակրիին, խնդրել իր զորակցության խոսքերը փոխանցել հանգուցյալի ընտանիքին ու մերձավորներին: