Մատչելիության հղումներ

Թուրքիան ստացել է S-400 համակարգի առաջին մասերը


S-400 հրթիռային համակարգեր, արխիվ
S-400 հրթիռային համակարգեր, արխիվ

Հուլիսի 12-ին Թուրքիան ստացել է ռուսական S-400 (С-400) հրթիռային համակարգերի առաջին մասերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ հակօդային պաշտպանության հրթիռային համակարգի առաջին մասերը ստացել են Անկարային մոտ գտնվող Mürted ռազմական օդանավակայանում: Մատակարարումները շարունակվելու են առաջիկա օրերի ընթացքում:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, կոնկրետ օր չնշելով, ասել է, թե S-400 համակարգերի մատակարարումները Թուրքիային կատարվում են ստորագրված համաձայնագրերի գրաֆիկներին համապատասխան:

Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր գնելու գործարքը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG