Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արման Կիրակոսյանին հետմահու Պատվո շքանշանով պարգևատրելու մասին՝ դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը վախճանվել է հուլիսի 6-ին՝ 63 տարեկան հասակում:
Արման Կիրակոսյանը Արտգործնախարարության համակարգում էր 1991 թվականից, 1991-94 թվականներին եղել է ԱԳ նախարարի առաջին տեղակալը, 1992-93 թվականներին՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը, 2005-2011 թվականներին՝ ԱԳ փոխնախարար: Տարբերի տարիների զբաղեցրել է ԱՄՆ-ում, Հունաստանում, Կիպրոսում, Ավստրիայում և Հունգարիայում, Միացյալ Թագավորությունում և այլ պետություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնները: