Պենտագոնը հայտարարել է, որ աշխատում են Պարսից ծոցում ռազմածովային ուղեկցում իրականացնելու ուղղությամբ՝ բրիտանական նավթակիր նավի ճանապարհն արգելափակելու իրանական նավերի փորձից հետո:
ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբների պետի թեկնածու գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, որը կապահովի առևտրային նավերի ուղեկցում ռազմանավերի միջոցով։ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ Միլլին ասել է, որ մտադիր են այդ հարցը լուծել առաջիկա շաբաթների ընթացքում։ Նա միաժամանակ նավարկության ազատությունը հիմնարար սկզբունք է որակել:
Վաշինգտոնը մեղադրում է իրանական կողմին վերջին երկու ամիսների ընթացքում այս կարևորագույն նավթային տարանցիկ երթուղում նավթակիրների վրա հարձակումների մեջ: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները: