Մատչելիության հղումներ

Լոնդոնը պնդում է, որ իրանական նավերը փորձել են կանգնեցնել բրիտանական նավթակիր նավը Հորմուզի նեղուցում


Բրիտանական HMS Montrose ռազմանավը, արխիվ
Բրիտանական HMS Montrose ռազմանավը, արխիվ

Մեծ Բրիտանիան հաղորդում է, որ իրանական երեք նավեր փորձել են խոչընդոտել բրիտանական նավթակիր նավի անցումը Հորմուզի նեղուցով, սակայն դա չի հաջողվել, քանի որ միջամտել է բրիտանական ռազմանավը։

«Հակառակ միջազգային օրենքին՝ իրանական երեք նավեր փորձել են խոչընդոտել British Heritage կոմերցիոն նավի անցումը Հորմուզի նեղուցով», - այսօր հայտարարել է բրիտանական կառավարությունը:

Բրիտանական HMS Montrose ռազմանավը «ստիպված է եղել դիրքավորվել իրանական նավերի և British Heritage-ի միջև ու բանավոր նախազգուշացում ուղղել իրանական նավերին, որոնք դրանից հետո հեռացել են», - ասված է հայտարարությունում։

Պաշտոնական Լոնդոնը մտահոգություն է հայտնում տեղի ունեցածի առնչությամբ և կոչ է անում պաշտոնական Թեհրանին նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է, թե փորձել է կանգնեցնել իրանական նավթակիրը, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG