Մատչելիության հղումներ

Դատավորների ընդհանուր ժողովը ընտրեց ԲԴԽ երկու անդամներին


Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ է ընտրել Ռուբեն Վարդազարյանին և Մեսրոպ Մակյանին: Այս մասին հայտարարեց Դատավորների միության նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։

Խունդկարյանը նշեց նաև, որ տեղի է ունեցել Ռուբեն Վարդազարյանի, Մեսրոպ Մակյանի և Նախշուն Տավարացյանի երդման արարողությունը։

«Տիկին Տավարացյանը 2018 թվականին օրենքի ուժով ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ հաշվի առնելով գենդերային սկզբունքը պահպանելու օրենսդրական անհրաժեշտությունը», - ասաց Խունդկարյանը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամների թափուր տեղի համար դիմում էին ներկայացրել 11 դատավորներ։

Չնայած մինչ նիստի մեկնարկը մի քանի դատավորներ ներկայացրել էին, որ ժողովի օրակարգում է նաև Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակը, բայց Դատավորների միության նախագահը փոխանցեց, որ հարցը քննարկել են Ընդհանուր ժողովին հասցեագրված դիմումների համատեքստում, և ինչպես բոլոր դիմումները, Գրիգորյանի նամակը ևս ուղարկվել է բոլոր դատավորներին:

«Այսօր որոշվեց, որ եթե դատավորները կծանոթանան խնդրին, եթե կունենան որևէ կարծիք, ապա այդ կարծիքները կուղարկեն ամփոփման, ամփոփումից հետո նոր Դատավորների ընդհանուր ժողովը կորոշի՝ ինչ կերպ պետք է արձագանքել այն բոլոր դիմումներին, որոնք այսօր քննարկվեցին», - հայտարարեց Խունդկարյանը՝ հրաժարվելով ժամկետներ նշել:

Ավելի մանրամասն՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG