ԱՄՆ պաշտոնյաները վերլուծում են 2020 թվականի նախագահական ընտրություններին օտար ուժերի միջամտության սպառնալիքը:
Դեմոկրատ կոնգրեսական Դեբբի Դինջելի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Դեն Քոութսը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիսթոֆեր Ռեյը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ օրենսդիրների հետ դռնփակ լսումների ընթացքում հավաստիացրել են, որ ամեն ինչ անում են ընտրություններին օտարերկրացիների հնարավոր միջամտությունը կանխելու համար:
Կոնգրեսական Դինջելը դրական է գնահատել հանդիպումը: «Օտարների միջամտությունը մի սպառնալիք է, որը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում», - ասել է նա:
Դեմոկրատները պնդում են, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին: