Մատչելիության հղումներ

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները զգուշացնում են 2020-ի նախագահական ընտրություններին «ակտիվ սպառնալիքների» մասին


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութս, արխիվ
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութս, արխիվ

Միացյալ Նահանգների վարչակազմի պաշտոնյաները նախազգուշացրել են 2020 թվականի նախագահական ընտրություններին «ակտիվ սպառնալիքների» վերաբերյալ, ինչի մասին զեկուցել են Կոնգրեսին ու ներկայացրել նաև հակազդեցության միջոցներ։

Դեմոկրատ կոնգրեսական Դեբի Դինգելի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարները հստակ ասել են, որ կան սպառնալիքներ, և իրենք անում են առավելագույնը դրանք չեզոքացնելու համար։

Դինջելը Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած փակ հանդիպումը շատ տպավորիչ է անվանել և նշել է, որ նմանատիպ սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG