Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի խորհրդականը բանակցություններ է վարում Թեհրանում


Ալի Շամխանի ու Էմանույել Բոննի հանդիպումը Թեհրանում, 10-ը հուլիսի, 2019 թ.
Ալի Շամխանի ու Էմանույել Բոննի հանդիպումը Թեհրանում, 10-ը հուլիսի, 2019 թ.

Թեհրանում հանդիպել են Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ու Ֆրանսիայի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Էմանույել Բոննը:

«Թեհրանը ողջունում է Ֆրանսիայի ջանքերը՝ փրկելու 2015 թվականի միջուկային պայմանագիրը», - ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ` այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակը՝ ողջունելով լարվածությունը թուլացնելու և միջուկային պայմանագիրն իրականացնելու գործում Փարիզի դերակատարությունը:

Վերջերս Իրանը հայտարարել է, թե աստիճանաբար դուրս կգա միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններից: Թեհրանը սպառնում է ավելացնել ուրանի հարստացման ծավալներն ու աստիճանը: Եվրամիությունը հորդորել է Իրանին դադարեցնել այդ ակտիվությունը և չխախտել 2015 թվականի պայմանագիրը

Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցը Թեհրան հաջորդում է նախագահ Էմանույել Մակրոնի հեռախոսազրույցներին՝ հուլիսի 6-ին նա հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, իսկ հուլիսի 8-ին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG