Մատչելիության հղումներ

Թեհրանը սպառնում է վերագործարկել 2015-ից հետո սառեցված ցենտրիֆուգները


Իրանի իշխանությունները հայտարարում են, որ կարող են վերագործարկել ուրանի հարստացման համար օգտագործվող ցենտրիֆուգները, իսկ միջուկային վառելիքի հարստացման ծավալները կարող են հասցվել 20 տոկոսի:

Այս մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին:

Մասնագետների գնահատմամբ, ուրանի հարստացման 20 տոկոսանոց մակարդակ ապահովելուց հետո իրանցի գիտնականները արագորեն կարող են այդ ցուցանիշը հասցնել 90 տոկոսի, ինչից հետո միջուկային զենքի ստեղծումը կարող է զուտ ժամանակի խնդիր դառնալ:

ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ տեղյակ է Թեհրանից հնչող հայտարարություններին և առաջիկայում կուսումնասիրի իրանցի պաշտոնյայի պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG