Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրոպական խորհրդի նախագահը


Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ուղեկցությամբ։

Երևանում Տուսկը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նախատեսված է նաև մամուլի ասուլիս:

Տուսկի այցը տարածաշրջան մեկնարկել է երեկ։ Երեկ նա Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ՝ նախ բանակցություններ անցկացնելով ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ, ապա նաև դեմ առ դեմ ձևաչափով:

Նա վաղը Երևանից կուղևորվի Բաթումի: Հինգշաբթի օրը բաթումիում մեկնարկելու է «Արևելյան գործընկերության» տասնամյակին նվիրված միջազգային համաժողավը, որին մասնակցելու են նաև Էստոնիայի վարչապետը և ևս ութ պետությունների արտաքին գործերի նախարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG