Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին:

ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Խորը ցավով տեղեկացա Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասին։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և ապաքինում մաղթում վիրավորներին»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Հուլիսի 6-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա: Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG