Մատչելիության հղումներ

Վեհափառը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում ավտովթարի կապակցությամբ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ցավակցական ուղերձ է հղել այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել՝ 12 մարդ:

«Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։ Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին և անփորձանք պահի նրանց Իր Սուրբ Աջի հովանու ներքո», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG