Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում ավտովթարի կապակցությամբ


Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արարատի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 6, վիրավորվել՝ 12 մարդ:

«Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG