Մատչելիության հղումներ

Եկող շաբաթ Հայաստան կայցելի Եվրոպական խորհրդի նախագահը


Եվրոպական խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Բրյուսելում, արխիվ
Եվրոպական խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Բրյուսելում, արխիվ

Հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նույն օրը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Դոնալդ Տուսկին կընդունի նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Վարչապետ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Տուսկը միասին կայցելեն Երևանի Եվրոպայի հրապարակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG