Մատչելիության հղումներ

Սուդանի բանակը և ընդդիմությունը համաձայնության եկան քաղաքացիական կառավարության ձևավորման շուրջ


Սուդանցիները տոնում են ձեռք բերված համաձայնությունը, Խարթում, 5-ը հուլիսի, 2019թ․
Սուդանցիները տոնում են ձեռք բերված համաձայնությունը, Խարթում, 5-ը հուլիսի, 2019թ․

Սուդանի զինված ուժերն ու երկրի ընդդիմությունը ամիսներ շարունակված և պարբերաբար ընդհատված բանակցություններից հետո ուրբաթ օրն ի վերջո կարողացան ընդհանուր հայտարարի գալ երկրում քաղաքացիական կառավարության ձևավորման շուրջ:

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` առաջիկա երեք տարիներին երկիրը կկառավարի հատուկ անցումային խորհուրդը, որում ներկայացած կլինեն բանակային հրամանատարության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: 2022 թվականի աշնանը անցումային խորհուրդը վայր կդնի լիազորությունները, և երկրում ընտրություններ կանցկացվեն:

«Ըստ կնքված համաձայնագրի՝ առաջին վեց ամիսներին խորհուրդը զբաղվելու է Սուդանի տարածքում լիակատար խաղաղության հաստատման գործով` փորձելով լուծել այն բոլոր խնդիրները, որոնք հանգեցրել են երկրի տարբեր շրջաններում զինված ընդվզումների ծագմանը: Մենք ուղերձ ենք հղում զինված խմբավորումներում ընդգրկված մեր եղբայրներին` միացեք մեզ, որպեսզի անցումային խորհուրդը կարողանա ներկայացնել Սուդանի բոլոր բնակիչներին և ի վիճակի լինի լուծել պատերազմ ծնող բոլոր խնդիրները», - Սուդանի մայրաքաղաք Խարթումում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարում էր ընդդիմադիր Ազատության և փոփոխությունների կուսակցության ղեկավար անդամ Խալեդ Օմարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG