Մատչելիության հղումներ

Սուդանը ղեկավարող ռազմական խորհուրդն ու ընդդիմությունը համաձայնեցին կիսել իշխանությունը


Սուդանի քաղաքացիները տոնում են ձեռք բերված համաձայնությունը, 5-ը հուլիսի, 2019 թ.
Սուդանի քաղաքացիները տոնում են ձեռք բերված համաձայնությունը, 5-ը հուլիսի, 2019 թ.

Սուդանը ղեկավարող ռազմական խորհուրդը և «Ազատություն և փոփոխություն» ընդդիմադիր ուժերի դաշինքը այսօր առավոտյան համաձայնագիր են ստորագրել անցումային շրջանում իշխանությունը կիսելու մասին:

Մինչև ընտրություններ անցկացնելը, երեք տարվա անցումային շրջանում ընդդիմությունը ներգրավված կլինի երկրի կառավարմանը:

Սուդանցիները կրկին փողոցներ են դուրս եկել՝ այս անգամ տոնելու ձեռք բերված համաձայնությունը:

Անցած ապրիլին Սուդանի երկարամյա նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին տապալելուց հետո, երկրի կառավարման ղեկը իր ձեռքն էր վերցրել ռազմական խորհուրդը, բայց ցույցերը չէին դադարում: Ցուցարարները պահանջում էին քաղաքացիական կառավարության ձևավորում: Հունիսի սկզբին անվտանգության ուժերը հարձակվել էին ցուցարարների վրա: Հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ էին սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG