Իրանը սպառնում է պատժիչ գործողություններ ձեռնարկել Պարսից ծոցում գտնվող բրիտանական առևտրային նավերի և տանկերների դեմ՝ ընդհուպ մինչև դրանցից մեկի բռնազավթումը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խոսքով՝ այդ քայլին Թեհրանը կարող է դիմել որպես պատասխան Ջիբրալթարի նեղուցում հուլիսի 5-ին տեղի ունեցած միջադեպին:
Հինգշաբթի առավոտյան Ջիբրալթարի ափերից ոչ հեռու Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը կալանավորել էին իրանական դրոշի ներքո նավարկող խոշորագույն տանկերներից մեկի անձնակազմին` հարցաքննության նպատակով: Բրիտանական տարածք համարվող Ջիբրալթարի իշխանությունները հայտարարել էին, թե այդ քայլը ձեռնարկվել է, քանի որ լուրջ կասկածներ են եղել, թե տանկերը նավթ է տեղափոխում սիրիական նավահանգիստներից մեկը` խախտելով Բաշար Ասադի կառավարության դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները: