Մատչելիության հղումներ

Սարգսյանը շնորհավորել է Նազարբաևին ծննդյան օրվա առթիվ


Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հուզվել է իր կուսակցության համագումարի ժամանակ, ապրիլ, 2019թ․
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հուզվել է իր կուսակցության համագումարի ժամանակ, ապրիլ, 2019թ․

Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ։

«Համոզված եմ, որ պետական գործունեության Ձեր բազմամյա փորձը, Ձեր էներգիան և նպատակասլացությունն առաջիկայում ևս կծառայեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը։ Վստահ եմ, որ մեր երկրների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է շնորհավորական ուղերձում։

Սարգսյանը Նազարբաևին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Ղազախստանը շուրջ երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը այսօր դարձավ 79 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG