Մատչելիության հղումներ

Մեծ հայրենականի վետերաններին տրվող պատվովճարը կավելանա 50 հազար դրամով


Հայաստան - Մեծ հայրենականի վետերանները Երևանի Հաղթանակ զբոսայգում տոնում են Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, արխիվ
Հայաստան - Մեծ հայրենականի վետերանները Երևանի Հաղթանակ զբոսայգում տոնում են Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, արխիվ

Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու, նրանց բարեկեցությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարությունը այսօր որոշել է 50 հազար դրամով ավելացնել վետերաններին տրվող պատվովճարի չափը:

Հիմնավորման համաձայն՝ կառավարության սահմանած կարգով վետերանն ստանում է ամենամսյա պատվովճար, որի չափը 2015 թվականի մայիս 1-ից սահմանվել է 50 հազար դրամ: 2019 թվականի պետբյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238 միլիոն 200 հազար դրամ՝ 397 շահառուի համար: Մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։ 2019-ի հունվար-մայիս ժամանակահատվածում վետերանների պատվովճարի ծախսը կազմել է 84 միլիոն 607 հազար դրամ, իսկ հունիս ամսվա ծախսը կանխատեսվում է շուրջ 15 միլիոն դրամ։ Արդյունքում, 2019-ի հունվար-հունիս ժամանակահատվածում պատվովճարի գծով ծախսը կանխատեսվում է շուրջ 100 միլիոն դրամ։ Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը 50 հազար դրամով։ Արդյունքում, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը կկազմի 100 հազար դրամ, ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG