«Սպառնալիքների հետ զգո՛ւյշ եղիր, Իրա՛ն», - երեկ Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Իրանի հայտարարությանը, որ Թեհրանը շուտով կգերազանցի ուրանի հարստացման՝ 2015 թվականի պայմանագրով սահմանված վերին շեմը, Թրամփը հակադարձել է, թե այդ սպառնալիքները կարող են շրջվել հենց դրանց հեղինակների դեմ:
Երեկ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ մտադիր են հարստացնել ուրանը միջուկային գործարքի շրջանակում նախատեսված 3.67 տոկոս խտությունից ավելի և այնքան, որքան հարկ կհամարեն։